Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

Սաուդյան Արաբիայի նավթ արդյունահանող խոշորագույն Saudi Aramco ընկերությունը մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի գնորդների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Attaqa տնտեսական ուղղվածության լրատվական կայքը։

Ասիա մատակարարվող հիմնական՝ Arab Light ապրանքանիշի գինը մեկ բարելի դիմաց կբարձրանա 2,4 դոլարով։ Սա ամենաբարձր դինամիկան է 2022 թվականի օգոստոսից ի վեր։

Այս գնաճի արդյունքում Arab Light նավթի մեկ բարելի գինը 3,9 դոլարով կգերազանցի Օման/Դուբայ նավթային զամբյուղի գինը։

Նախորդ ամիս ռուսական նավթի դեմ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները ստիպել են ասիական վերամշակողներին շտապել այլընտրանք գտնելու հարցում: Մերձավոր Արևելքի նավթը տեղակայման և որակի առումով ամենամոտ այլընտրանքն է, ինչը հանգեցրել է տարածաշրջանի հումքի գնի բարձրացման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում