Շարունակում ենք կարևոր խոսակցությունները ԱՄՆ-ի հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը, հիմնվելով Վաշինգտոնի հետ ունեցած ռազմավարական գործընկերության վրա, հավատարիմ է տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը և նոր հնարավորությունների հասնելուն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարար Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ուրախ եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուղեկցելու համար»,-ասված է գրառման մեջ։ 

Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում։

«Հիմնվելով Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու կարևոր խոսակցությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար»,-նշել է Արարատ Միրզոյանը։ 

Նա նաև հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է Վաշինգտոնի հետ կապերի խորացմանը։

«Ունենալով ամուր հիմք և պայծառ հեռանկարներ՝ մենք հավատարիմ ենք կապերի խորացմանը և մեր ժողովուրդների համար նոր հնարավորություններ փնտրելուն»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, որտեղ մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26