Հայաստան

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի  ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում փետրվարի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Մարզերում փետրվարի 5-ի ուշ երեկոյան ժամերին, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 2-5մ/վ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում