Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային անվտանգության նախագահական հուշագիր է ստորագրել, որով վերականգնում է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վրա առավելագույն ճնշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը» և հակազդել Իրանի կողմից հրթիռների, ինչպես նաև այլ ասիմետրիկ և սովորական սպառազինությունների մշակմանը: 

ԱՄՆ ֆինանսների նախարարին հանձնարարվել է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել Իրանի կառավարության վրա, այդ թվում՝ մեխանիզմներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք խախտում են գործող պատժամիջոցները:

Հուշագրում նաև նշվել է, որ պետքարտուղարը կհամագործակցի ֆինանսների նախարարի հետ իրանական նավթի արտահանումը զրոյացնելու արշավ իրականացնելու նպատակով:

Իրան

Թրամփը Թեհրանին սպառնում է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը

Բացի այդ, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ​​ներկայացուցիչը կաշխատի առանցքային դաշնակիցների հետ՝ ամբողջացնելու Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներն ու սահմանափակումները:

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ գլխավոր դատախազը քրեական պատասխանատվության կենթարկի «Իրանի կողմից ֆինանսավորվող ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին և անդամներին, որոնք առևանգել, վնասել կամ սպանել են ԱՄՆ քաղաքացիներին» և կպահանջի ձերբակալել նրանց ու արտահանձնել ԱՄՆ-ին:

Հայերեն Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո