Մարզեր

Սևան համայնքում 2025 թվականի հունվարին գրանցվել է 26 ծնունդ, 29 մահ

1 րոպեի ընթերցում

Սևան համայնքում 2025 թվականի հունվարին գրանցվել է 26 ծնունդ, 29 մահ

Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2025 թվականի առաջին ամսվա տվյալները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս տարվա հունվար ամսին կատարվել է ծննդյան ակտի 26 գրանցում, որից 9-ը՝ Սևան քաղաքում, 1- Գագարին, 3-ը՝ Լճաշեն, 5-ը՝ Ծովագյուղ, 4-ը՝ Դդմաշեն, 2-ը՝ Վարսեր, մեկական՝ Նորաշեն և Զովաբեր բնակավայրերում։ 

Գրանցված նորածիններից 11-ն աղջիկ է, 15-ը՝ տղա։ 

2025 թվականի հունվար ամսին գրանցված մահերի թիվը 29 է: 

Հունվար ամսվա ընթացքում ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում իրականացված գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 375.000 դրամ տուրք: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում