Աշխարհ

Հարբած փիղը Հնդկաստանում հարձակվել է բնակիչների վրա

1 րոպեի ընթերցում

Հարբած փիղը Հնդկաստանում հարձակվել է բնակիչների վրա

Վայրի փիղը հարձակվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Արևմտյան Բենգալիայի նահանգի Ջալփայգուրի գյուղի բնակիչների վրա՝ առաջացնելով խուճապ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Sputnik Arabic» լրատվական գործակալությունը։ Տեղեկությունների համաձայն՝ փիղը ալկոհոլ է խմել կոկոսի ֆերմայում գտնվող տակառից, որը նրան հարբեցրել է։

Տեսանյութում երևում է, որ բնակիչները բուլդոզերով փորձում են հեռացնել հարբած փղին, սակայն դա հրահրում է կենդանուն հարձակվել բուլդոզերի վրա։

Ավելի ուշ ոստիկաններն առգրավել են բուլդոզերը, որով սադրել էին փղին։ Փիղը թեթև վնասվածքներ է ստացել՝ փորձելով փախչել հարձակումից։ 

Դեպքի վայր են ժամանել անտառային վարչության աշխատակիցները և ոստիկանները, որոնց հաջողվել է փղին ուղղորդել դեպի անտառ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում