Աշխարհ

Բելառուսի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է Լուկաշենկոյի հաղթանակը նախագահական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Բելառուսի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է Լուկաշենկոյի հաղթանակը նախագահական ընտրություններում

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է հունվարի 26-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տարել երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների 86,82%-ը։ Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մոտ 6,9 մլն քաղաքացիների 85,69%-ը։

«Քվեարկության ընթացքում կամ ձայները հաշվելիս ընտրական օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ քաղաքացիների կամ դիտորդների կողմից բողոքներ չեն ստացվել», - նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն։

Ինչպես հաղորդել է Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը, Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները: Համապատասխան որոշումն ստորագրել է հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

«Կառավարությունը, սահմանադրության համաձայն, վայր է դրել  լիազորությունները նորընտիր նախագահի առաջ»,- նշված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում