Մարզեր

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին գրանցվել է 97 ծնունդ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին գրանցվել է 97 ծնունդ

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին լույս աշխարհ է եկել 97 երեխա՝ 56 տղա և 41 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 44 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Սևանի, 20-ը՝ Գավառի, 7-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում,  2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 

2024 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել էր 126 ծնունդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում