Մարզեր

Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանա լճի պահպանության հարթակ» նախաձեռնության միջոցառումը

1 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում տեղի է ունեցել  «Սևանա լճի պահպանության հարթակ» նախաձեռնության միջոցառումը

Գեղարքունիքի մարզի  Մարտունի համայնքում տեղի է ունեցել  «Սևանա լճի պահպանության հարթակ» նախաձեռնության միջոցառումը, որի ընթացքում  Մարտունի և Վարդենիս համայնքները ներկայացնող 28 մանկավարժ վերապատրաստվել են   նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբի մանկավարժների համար նախատեսված «Սևանա լճի պահպանություն»  ձեռնարկով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման մասնակիցներն ուսումնասիրել են  բնապահպանական ձեռնարկը, հարցուպատասխանների և քննարկումների տեսքով հստակեցրել հետագա անելիքները՝   նախադպրոցական տարիքի երեխաների մոտ էկոհամակարգի մասին անհրաժեշտ ու պահանջվող գիտելիքներ ձևավորելու համար։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն»  ծրագրի կողմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում