Քաղաքականություն

Ազգային ժողովում ստեղծվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում ստեղծվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ

ՀՀ Ազգային ժողովում ձևավորվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբը, որն ուղղված է երկու երկրի միջև դիվանագիտական և միջխորհրդարանական կապերի զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և միաձայն ընդունվել։ 
«2023 թվականին Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Նախորդ տարի Հայաստանը և Սաուդյան Արաբիան փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ։ Եվ բոլորովին վերջերս Սաուդյան Արաբիայի խորհրդատվական խորհրդում (իրենց խորհրդարանում) ձևավորվել է Սաուդյան-Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ և մեր գործընկերներն այս մասին մեզ տեղեկացրել են։ Կարծում եմ՝ սա շատ ողջունելի քայլ է, հատկապես երբ նոր են ձևավորվում դիվանագիտական հարաբերությունները, մենք ևս փոխադարձաբար ստեղծենք Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամանական խումբը»,-ասաց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում