Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշեց հիմնադրման տասնամյակը

3 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որն ակտիվ գործունեություն է ծավալում ոչ միայն թանգարանի պատերի ներսում, այլև ամբողջ Հայաստանում և Հայաստանից դուրս՝ նախաձեռնելով և իրականացնելով համերգներ, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, հունվարի 29-ին տոնեց հիմնադրամն տասնամյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նաև զբոսաշրջիկների սիրած վայրը դարձած թանգարանը հոբելյանը նշեց կառույցի աջակիցների և գործընկերների ներկայությամբ։ 

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Տաթևիկ Շախկուլյանի խոսքով՝ մշակութային կառույցը բացվել է մի փուլում, երբ կոմիտասագիտությունը մեծ ճանապարհ էր անցել։ «Թանգարան-ինստիտուտն առիթ դարձավ, որ ամեն ինչ մեկտեղվի, և կոմիտասագետները հավաքվեն մեկ հարկի տակ, աշխատեն միասին՝  քննարկելով նոր գաղափարներ, որոնք անսպառ են։ Կարող է թվալ, որ ամեն ինչ ասված է, Կոմիտասի ստեղծագործություններն ուսումանսիրված են, բայց հենց հիմա իմ գործընկերներն աշխատում են արխիվային նյութերի վրա և նորություններ հայտնաբերում, ուստի այս աշխատանքը շարունակական  է»,-ասաց Շախկուլյանը։

Նա ընդգծեց՝ Կոմիտասին վերաբերվող շատ նյութեր կորել են, բայց իրենք հավատում են, որ այդ նյութերը գտնվելու են, և կոմիտասագիտությունը նոր փուլ է մտնելու։

Երաժշտագետ-միջնադարագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանի համոզմամբ՝ նախորդ տասը տարում Հայաստանի մշակութային քարտեզում կենսունակ հաստատություն ձևավորվեց, ինչը քիչ չէ։ «Կասկած կար՝ արդյոք հերթական թանգարանը չի՞ ստեղծվում, որը կունենա կիսադատարկ սրահներ, ձևական գոյություն, բայց տասը տարին ցույց տվեց, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ձևական հաստատություն չէ, ավելին՝ այն ներառեց երաժշտագիտական գրադարան, հոգևոր երաժշտության կենտրոն, բազմաճյուղ համակարգ ձևավորեց, ունեցավ Կոմիտասի արխիվի էլեկտրոնային տարբերակը, ինչը հնարավորություն տվեց թիրախավորված և արդյունավետ գիտական աշխատանք ևս ունենալ»,-շեշտեց Նավոյանը։

Նա ընդգծեց՝ թանգարանի գործունեությունը լայն է՝ համերգներ, ցուցադրություններ, գիտական աշխատանք, թանգարանային գործ, կրթական բազմապիսի ծրագրեր՝ նախատեսված մանուկ հասակի երեխաներից մինչև մեծահասակ երեխաների համար, հրատարակություններ։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Նա շնորհավորեց թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին և ասաց, որ նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ ունենք կայացած թանգարան։ Փոխնախարարը թանգարանի կայացման գործում կարևորեց նաև նախորդ տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի դերը՝ նշելով, որ նա ահռելի աշխատանք է կատարել։ 

Քոչարյանի հավաստիացմամբ՝ թե՛ Կոստանդյանի, թե՛ թանգարանի աշխատակիցների ջանքերով ստեղծվել է մի վայր, որն իր ուրույն տեղն ունի Երևանի մշակութային կյանքում։

Միջոցառումն իրենց կատարումներով հարստացրին դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և «Գեղարդ» երգեցիկ խումբը:

Հայերեն Türkçe

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ