Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դիտարկմամբ՝ Երևանի և Թբիլիսիի միջև գործընկերությունն ու հարաբերությունները մշտապես կրել են ռազմավարական բնույթ։

Այս մասին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Երևանի և Թբիլիսիի միջև 2024 թվականի հունվարի 26-ին ստորագրված «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համաձայնագրի արդյունքներին։

Միրզոյանը կարծիք հայտնեց, որ հայ-վրացական ռազմավարական գործընկերության ձեռքբերումների մասին խոսելու համար դեռևս վաղ է, քանի որ շատ ժամանակ չի անցել համաձայնագրի ստորագրումից։

«Իսկ ընդհանրապես Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցություն ձեռքբերումները լի ու լի են, և դրանք թվարկելու հնարավորություն չկա»,-նշեց Միրզոյանը՝ մատնանշելով, որ հայ-վրացական գործընկերությունը միշտ էլ եղել է ռազմավարական բնույթի։  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2024 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում կնքել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում