Քրեակատարողական ծառայության պետը «Արմավիր» ՔԿՀ-ում մասնակցել է Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հունվարի 29-ին տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Բանակի օրվան։ Ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, հիմնարկի վարչակազմը, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, միջոցառումը նախաձեռնվել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ։ 

«Ազատազրկված անձինք հանդես են եկել օրվան նվիրված բանաստեղծություններով, Հայոց բանակի մասին պատմական ակնարկներով, կենսագրական ակնարկով անդրադարձել են բոլոր այն քաջ հայորդիներին, որոնք իրենց անձնվիրությամբ ու անձնազոհությամբ անգնահատելի ներդրում են ունեցել Հայոց բանակի կազմավորման և կայացման հարցում։ Միջոցառումը համեմված է եղել ազգային պարերով, հնչել են նաև հայրենասիրական երգեր։ 

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը նախ շնորհավորել է բոլորին այս կարևորագույն տոնի կապակցությամբ, այնուհետ երախտիքի խոսքեր հայտնել Հայոց բանակի սպաներին և զինվորներին, որոնց անձնվիրության շնորհիվ կայացել է Անկախ Հայաստանը և սկիզբ է դրվել մեր երկրի նորագույն պատմությանը։ Անդրադառնալով միջոցառմանը՝ Ծովինար Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և, հատկապես, մասնակից դատապարտյալներին՝ կարևորելով առավել մեծ թվով ազատազրկված անձանց ներգրավումը նմանատիպ միջոցառումներին և, առհասարակ, վերասոցիալականացման ծրագրերին։

Ըստ աղբյուրի՝ , «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը նույնպես շնորհավորել է բոլորին Բանակի օրվա առթիվ՝ նշելով, որ հայկական բանակն ազգային հպարտության անկյունաքարն է և պետության անվտանգության անբեկանելի երաշխավորը։ 

Հայերեն

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը