ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամը 250 հազար դոլար կհատկացնի հայկական դպրոցների սաներին

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Հայաստան» հիմնադրամը, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջազգային ցանցի անդամ, 250,000 ԱՄՆ դոլար կրթաթոշակային ֆոնդ է հատկացնում հայկական դպրոցների այն սաներին, որոնց ընտանիքները տուժել են Հարավային Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, գումարը կհատկացվի անտառային հրդեհներից տուժած ընտանիքների աշակերտների ուսման վարձի ծախսերը հոգալու համար։ Այս ծրագրի նպատակն է աջակցել հրդեհների պատճառով իրենց տունը կորցրած և ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին, որպեսզի նրանց երեխաները կարողանան շարունակել հաճախել հայկական դպրոցներ։

Միջոցներն առավել կարիքավորներին հասցնելու համար` Հիմնադրամն անմիջականորեն համագործակցում է տեղի հայկական դպրոցների հետ՝ ապահովելով աջակցության նպատակային և արդյունավետ բաշխումը տուժած ընտանիքների միջև:

«Այս ճգնաժամը լուրջ ազդեցություն է թողել մեր համայնքների վրա, ուստի մեր նպատակն է ուսման վարձի աջակցությամբ նվազեցնել ընտանիքների ֆինանսական բեռը և հնարավորություն տալ ուսանողներին առանց ընդհատման շարունակել կրթությունը», - նշել է ԱՄն «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը ջանք չի խնայում, որպեսզի ուսման վարձի աջակցությունը հասնի շահառուներին և միջոցները բաշխվեն առավել արդյունավետ կերպով։ Հիմնադրամը հավատարիմ է համայնքին աջակցելու իր հանձնառությանը և շարունակելու է հետևել իրադարձություններին, որպեսզի հրդեհներից տուժած երեխաները ստանան իրենց անհրաժեշտ աջակցությունը։

 

 

Հայերեն

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր