Եվրոպա

ԵՄ-ն մաքսատուրքեր կսահմանի ՌԴ-ից և Բելառուսից մի շարք գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մաքսատուրքեր կսահմանի ՌԴ-ից և Բելառուսից մի շարք գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի վրա

Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել Ռուսաստանից և Բելառուսից մի շարք գյուղատնտեսական ապրանքների, ինչպես նաև ազոտական ​​պարարտանյութերի առանձին տեսակների վրա մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ: 

«Սպասվում է, որ մաքսատուրքերը բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի արտահանման եկամուտների վրա՝ դրանով իսկ ազդելով Ուկրաինայում պատերազմ վարելու՝ Ռուսաստանի կարողության վրա», - գրված է հայտարարության մեջ։

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ «ռուսական և բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանումը երրորդ երկրներ մնում է անփոփոխ»։

Եվրահանձնաժողովում կարծում են, որ «մաքսատուրքերը կնպաստեն ներքին արտադրության աճին և կօգնեն ԵՄ պարարտանյութերի արդյունաբերությանը, որը տուժել է էներգետիկ ճգնաժամից»:

Այդուհանդերձ, փաստաթղթում ասվում է, որ «առաջարկը ներառում է նաև մեղմացնող միջոցներ, եթե ԵՄ-ի ֆերմերները տեսնեն պարարտանյութերի գների զգալի բարձրացում»:

Ինչպես պարզաբանել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, մաքսատուրքերը մի քանի նպատակ են հետապնդում։

«Մենք նպատակ ունենք էլ ավելի թուլացնել Ռուսաստանի ռազմական տնտեսությունը՝ միաժամանակ նվազեցնելով ԵՄ-ի կախվածությունը, աջակցելով մեր արդյունաբերությանը և պահպանելով գլոբալ պարենային անվտանգությունը», - ասել է Շեֆչովիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում