Մարզեր

Գեղարքունիքի մարզում անցկացվում են Հայոց բանակի 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում անցկացվում են Հայոց բանակի 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում և համայնքային մյուս կենտրոններում անցկացվում են Հայոց բանակի 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գավառում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտանության ժամանակ ու Արցախյան գոյամարտերում զոհված հերոսներին նվիրված խաչքար-հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը և Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Դաշտոյանը և Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ։ 

Այնուհետ ծաղկեդրման արարողության մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով հարգանքի տուրք մատուցեցին հայրենի հողը պաշտպանելիս հերոսացած մարտիկների հիշատակին։ 

Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ Օրհնության կարգ կատարեց և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը։ 

Ծաղկեդրման արարողություններ տեղի ունեցան նաև Մարտունի, Վարդենիս, Գավառ, Ճամբարակ քաղաքներում, համայնքների բնակավայրերում, որտեղ համայնքների և բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքապետարանների, կրթամշակութային ու առողջապահական հիմնարկների աշխատակիցները, զոհված զինծառայողների ծնողները և հարազատները, բազմաթիվ անհատ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի ազատության համար իրենց կյանքերը նվիրաբերած հերոսների շիրիմներին ու նրանց հիշատակը հավերժող հուշարձաններին։ Հանրակրթական ու արվեստի դպրոցներում և մշակույթի տներում անցկացվեցին Հայոց բանակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում