Լիտվան և Էստոնիան ՆԱՏՕ-ում առաջինն են խոստացել ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին. FT

2 րոպեի ընթերցում

Լիտվան և Էստոնիան դարձել են ՆԱՏՕ-ի առաջին երկրները, որոնք խոստացել պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան պահանջի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսին և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալին։

«Իհարկե, առկա է ճնշում, և դա լավ ու կառուցողական ճնշում է ՆԱՏՕ-ում մեր ռազմավարական և ամենախոշոր դաշնակցի կողմից: Մենք չենք կարող անտեսել այդ ուղերձները։ Բայց դա միակ պատճառը չէ.... Մեզ համար էքզիստենցիալ նշանակություն ունի այստեղ իրական պատերազմական կարողություններ ունենալը», - հայտարարել է Բուդրիսը հրատարակությանը տված հարցազրույցում։ 

Նրա խոսքով՝ այդ ֆոնին բալթյան երկիրը 2026 թվականից և առնվազն մինչև 2030 թվականը մտադիր է պաշտպանության համար ծախսել ՀՆԱ-ի 5-6%-ը՝ ներկայիս 2,9%-ի փոխարեն։ 

Բուդրիսի տվյալներով՝ Վիլնյուսը պլանավորում է պաշտպանության ծախսերը հոգալ կառավարության փոխառությունների հաշվին։ Նա նաև հույս է հայտնել, որ երկրի տնտեսությունն աջակցություն կստանա «պաշտպանության ոլորտում եվրոպական ֆինանսական մեխանիզմների» միջոցով։ 

Էստոնիայի կառավարության ղեկավարն իր հերթին հայտնել է, որ Տալլինը նախատեսում է պաշտպանական ծախսերի մակարդակը 3,7%-ից հասցնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը։ 

«Անվտանգության ոլորտում մեր առանցքային գործընկերը՝ նոր նախագահի ղեկավարությամբ, հստակ ուղերձ է հղել՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը պետք է ավելանան։ Մենք մեր հակառակորդին ճանաչում ենք, և ես լիովին համաձայն եմ. մեր նպատակը պետք է լինի 5%-ը», - մեջբերում է FT-ն նրա խոսքը։

Միխալը հայտնել է, որ Էստոնիան պաշտպանության ծախսերը կհոգա «պետական ​​հատվածի ծախսերի կրճատման հաշվին»։

Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի չափով մեծացնելու մտադրության մասին:

Հայերեն Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը