Աշխարհ

Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 86,82%-ը

1 րոպեի ընթերցում

Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 86,82%-ը

Բելառուսի ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 86,82%-ը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԵԼՏԱ գործակալությունից, այդ մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն։

Բելառուսի Հանրապետության նախագահի մյուս թեկնածուները ստացել են ընտրողների ձայների 1,74-ից մինչև 3,21 տոկոսը:

Կարպենկոն հայտարարել է, որ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, որևէ իրավախախտում չի արձանագրվել։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ ո՛չ թեկնածուներից որևէ մեկից, ո՛չ քաղաքացիներից ընտրությունների անցկացման գործընթացի հետ կապված ոչ մի բողոք չի ստացվել։ 

 Բելառուսի նախագահական ընտրություններում արտահերթ քվեարկությունը տեղի է ունեցել հունվարի 21-ից 25-ը, որի ընթացքում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող Բելառուսի քաղաքացիների 41,81%-ը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում