Թրամփը հաստատել է Իսրայելին հզոր ռումբերի մատակարարման արգելանքի վերացումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ​​նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ  հանձնարարել է հանել նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից Իսրայելին 2000 ֆունտանոց ռումբերի մատակարարման վրա դրված կալանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Շատ բաներ, որոնք պատվիրվել և վճարվել են Իսրայելի կողմից, բայց չեն ուղարկվել Բայդենի կողմից, այժմ ճանապարհին են»,- ավելի վաղ գրել է Թրամփը «Truth Social» ցանցի իր էջում:

Լրատվամիջոցը նշում է, որ Բայդենը դադարեցրեց այդ ռումբերի առաքումը` մտահոգված լինելով, որ Գազայում այդ ռումբերը կարող են կիրառվել նաև խաղաղ բնակչության նկատմամբ:

Մեկ 2000 ֆունտանոց ռումբը կարող է պատռել հաստ բետոնն ու մետաղը՝ ստեղծելով պայթյունի լայն շառավիղ: 

Անցյալ տարի Բայդենի վարչակազմը 2000 ֆունտանոց հազարավոր ռումբեր է ուղարկել Իսրայել՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումից հետո, սակայն մեկ խմբաքանակ արգելափակել է:

Հարցին, թե ինչու է հանվել հզոր ռումբերն Իսրայելին ուղարկելու արգելանքը, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Որովհետև նրանք գնել են դրանք»։

 

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները