Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել իսրայելցի չորս պատանդի

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել իսրայելցի չորս պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հունվարի 25-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին է հանձնել իսրայելցի չորս կին պատանդի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Aqsa հեռուստաալիքը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Գազա քաղաքի Պաղեստինի հրապարակում:

Ավելի վաղ «Ալ Քասամ» բրիգադները (ՀԱՄԱՍ) հայտարարել էին, որ շաբաթ օրը ազատ են արձակելու իսրայելցի պատանդներ Կարինա Արիևին, Դանիել Գիլբոային, Նաամա Լևիին և Լիրի Էլբագին:

Իր հերթին, գերիների և զոհվածների հարցերով ՀԱՄԱՍ-ի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելն այսօր ազատելու է պաղեստինցի 200 բանտարկյալների, որոնցից 121-ը դատապարտված է ցմահ ազատազրկման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում