Միացյալ Նահանգներ

Թրամփն ՕՊԵԿ-ին կոչ է արել նվազեցնել նավթի գները՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը նպաստելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփն ՕՊԵԿ-ին կոչ է արել նվազեցնել նավթի գները՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը նպաստելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կխնդրի Սաուդյան Արաբիային և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի  այլ երկրներին «նվազեցնել նավթի գինը», քանի որ, նրա կարծիքով, դա կնպաստի Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է հունվարի 23-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում։

«Հիմա գինն այնքան բարձր է, որ այդ (խմբ.՝ Ուկրաինայում) պատերազմը կշարունակվի», - Թրամփի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Թրամփն ասել է, որ «զարմացած է», որ ՕՊԵԿ-ը չի իջեցրել նավթի գինը ԱՄՆ-ում ընտրություններից առաջ: Ըստ նրա՝ նավթի թանկացումը նպաստում է Մոսկվայի կողմից հակամարտության ֆինանսավորմանը:

«Անհրաժեշտ է իջեցնել նավթի գինը, դա վերջ կդնի այդ պատերազմին: Դուք կարող եք վերջ դնել այդ պատերազմին», - հավելել է նա։

Թրամփի այս մեկնաբանություններից հետո նավթի գինը նվազել է 1%-ով։ 

Reuters-ը նշում է, որ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 71 ցենտով կամ 0,9 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 78,29 դոլարի: Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նվազել է 82 ցենտով կամ 1,09%-ով և կազմել 74,62 դոլար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում