Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ, քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցված են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ընթացող Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկմանն այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլ նաև հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին։ Ցավոք, մինչ այս պահը հայկական կողմը պատասխան չունի»,- ասաց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահը խաղաղության հասնելու համար խիստ կարևորեց բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջինն է հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը։ 

Ադրբեջանը շարունակում ապօրինի կալանքի տակ պահել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և այլ անձանց։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը հաստատել է իր մոտ 23 հայ գերու առկայությունը։ ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և մի խումբ այլ անձանց Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրել։ Նրանց նկատմամբ արդեն երկու շինծու դատական նիստ է անցկացվել, հաջորդ նիստերը կկայանան հունվարի 27-ին։ 

Հայերեն العربية Türkçe

Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է

Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին