Հայաստանն այժմ սերտորեն աշխատում է ԵՄ-ի հետ. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանն այժմ սերտորեն աշխատում է Եվրամիության հետ, և նախորդ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել Եվրամիության հետ հարաբերություններում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Օրինակ՝ մենք սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը, այդ համաձայնագիրը մեր օրակարգում էր տարիներ շարունակ, սակայն  մենք ի վիճակի չէինք նույնիսկ բանակցություններ սկսել այդ առթիվ։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավարտել բանակցություններն ու հնարավորինս շուտ ստորագրել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը։ Հայաստանն այժմ ընդգրկված է նաև եվրոպական խաղաղության գործիքակազմի ծրագրում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Ներկայումս Հայաստանում աշխատում է ԵՄ դիտորդների քաղաքացիական նախաձեռնությունը։ Մենք նաև Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման գործընթացում ենք»,- ասել է ՀՀ վարչապետը։   

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ԵՄ-ին մերձենալ նաև տնտեսապես, սակայն մյուս կողմից էլ ցանկանում է սերտ տնտեսական համագործակցություն իրականացնել նաև տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ 

«Դժբախտաբար, մեր անկախությունից ի վեր մենք գտնվել ենք որոշակի տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են եղել և փակ են նաև այսօր։ Որպես գլոբալ փոփոխությունների արգասիք՝ մենք սեղանին ենք դրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որին արդեն ծանոթ եք։ Այդ նախաձեռնությունը թույլ կտա տրանսպորտային հաղորդակցությունը մեր տարածաշրջանում դարձնել ավելի արդյունավետ՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար, ինչը թույլ կտա խորացնել համագործակցությունը նաև Իրանի ու Վրաստանի հետ»,- ասել է Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետի կարծիքով՝ նախաձեռնությունը շահավետ է նաև Եվրամիության համար, որովհետև երբ այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա այդ դեպքում կունենանք հաղորդակցական ուղիների նոր շղթաներ Հայաստանի ու ԵՄ-ի միջև։ Ըստ Փաշինյանի՝ դա միայն տնտեսական խնդիր չէ, այլև պարունակում է անվտանգության լրջագույն բաղադրիչ, ինչը չափազանց կարևոր է համապարփակ կայունության համար։ 

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան