Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցիչը քննարկել են մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցիչը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դերակատարությունը Հայաստանում։ 

Անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցությանը և վերջինիս ընդլայնման հարցերին:

Դավիթ Խուդաթյանը հատուկ ընդգծել է «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման (LEAD)» ծրագիրը, որի հիմնական նպատակն է տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների միջոցով նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի՝ Տավուշի, Լոռու, Շիրակի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: 

Քննարկվել են նաև ծրագրի շրջանակներում Լոռու և Տավուշի մարզերում Տեղական Ակտիվ Խմբերի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր։ 

Ռայմունդ Յելեի կողմից ներկայացվել է կազմակերպության գործողությունների ծրագիրը 2024-2025 թվականների համար, որում կարևոր ուշադրություն է դարձվում համայնքների ներառական և կայուն զարգացման խթանմանը՝ սննդի նկատմամբ զգայուն և կանաչ ագրոբիզնեսների ու արժեշղթաների զարգացման միջոցով, ինչպես նաև ազգային մակարդակում ագրոպարենային համակարգերի քաղաքականությունների և թվայնացման հնարավորությունների ամրապնդմանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում