Քաղաքականություն

Վարչապետը ներկայացրեց Դավոս այցի իր օրակարգը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկայացրեց Դավոս այցի իր օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին իր այցի օրակարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում նա նշեց, որ Դավոսում նախատեսված է իր մասնակցությունը պանելային քննարկումներին, ինչպես նաև հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։  

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ քննարկման հիմնական թեմաները կլինեն Հայաստանի և միջազգային գործընկերների համագործակցությանն առնչվող հարցերը։

Վարչապետը նաև նախատեսում է հանդիպել Շվեյցարիայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

«Ըստ ամենայնի, հանդիպում կունենամ նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը դեռ հաստատման կարիք ունի»,- նշեց նա։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում