ԱՄՆ-ի հարավում անոմալ ցրտից զոհերի թիվը հասել է 10-ի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ հարավային նահանգներում անոմալ ցուրտ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 10-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին 4 զոհի մասին։

Մահվան ելքով դեպքեր են գրանցվել, մասնավորապես, Տեխասում, Ալաբամայում, Ջորջիայում:

ԱՄՆ-ի օդերևութաբանական ծառայությունները հորդորում են վարորդներին, որոնք գտնվում են անոմալ ցուրտ շրջաններում, չօգտագործել անձնական փոխադրամիջոցները և մնալ տանը, քանի որ վերջին օրերին մերկասառույցի պատճառով հարյուրավոր խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել:

Տեխասի նահանգի Հյուսթոնի երկու օդանավակայաններում չեղարկվել են բոլոր չվերթերը։ Ընդհանուր առմամբ, վերջին երեք օրվա ընթացքում ամբողջ երկրում չեղարկվել է ավելի քան 2000 չվերթ, ևս շուրջ 13 000-ը՝ հետաձգվել։

Հարավային նահանգների մեծ մասում, ներառյալ Լուիզիանայում, Միսիսիպիում և Ալաբամայում, առաջին անգամ արտակարգ դրություն են հայտարարել ձնաբքի պատճառով։ Բազմաթիվ դպրոցներ դադարեցրել են աշխատանքը:

Արկտիկական ցիկլոնը ԱՄՆ-ի տարածք է եկել հանգստյան օրերին։ Կանխատեսվում է, որ ծայրահեղ եղանակային պայմանները կպահպանվեն ևս մի քանի օր։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան