Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին, շեշտել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դավոսի համաժողովում հայտարարել է, որ նախապատրաստվում է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Բացի այդ, նա ևս մեկ անգամ ընդգծել է Ուկրաինայի համար անվտանգության ուժեղ երաշխիքների կարևորությունը՝ պատերազմի թեժ փուլին վերջ տալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ 

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերն այժմ զբաղված են հանդիպման կազմակերպման հարցերով։

Խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի մասին՝ Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի համար անվտանգության լավագույն երաշխիքը ՆԱՏՕ-է: 

«Մենք ունենք 800-հազարանոց բանակ։ Եթե չկան ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ անվտանգության հստակ երաշխիքներ, ապա մենք պետք է ունենանք միլիոնանոց բանակ: Եթե Եվրոպան ասում է, որ Ուկրաինան պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև Եվրոպայի արժեքները, ապա տրամաբանական է, որ մենք բոլորս աջակցում ենք այս բանակին, քանի որ Ուկրաինայի բյուջեն միլիոնանոց բանակի համար չէ», - հավելել է նա:

Նա նաև մեկնաբանել է Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման գաղափարը։ 

«Ես պաշտպանում եմ զորակազմի գաղափարը՝ որպես անվտանգության երաշխիքների մի մաս: Քանի որ նրանք (ռուսները) ունեն մեկուկես միլիոնանոց բանակ, և եթե մենք ունենանք դրա կեսը, դա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ են շատ զգալի թվով զինվորներով զորակազմեր», - պարզաբանել է նա։

Ուկրաինայի նախագահը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում նաև hանդես է եկել հատուկ ուղերձով։ Իր ելույթի ընթացքում նա ընդգծել է Եվրոպայի ուժեղ լինելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բացատրել է, թե ինչու են Ուկրաինային անհրաժեշտ անվտանգության ուժեղ երաշխիքներ:

Հայերեն Русский

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ