Միրզոյանը վստահեցնում է՝ Հայաստանը շարունակում է անկեղծ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցերին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Ուզում եմ ընդգծել, որ չնայած այս ճանապարհին բոլոր դժվարություններին և մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է անկեղծ ջանքեր գործադրել երկարատև և ամուր խաղաղության հաստատման համար, որն, ինչպես մեզ թվում է, համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- նշեց Միրզոյանը:

Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Թե Հայաստանը, թե Ադրբեջանը հայտնել են, որ պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, երկու հոդվածների շուրջ քննարկումները շարունակվում են։  

Հայերեն English فارسی Русский 中文