Քաղաքականություն

Հայաստանը կարող է նշանակալի ներդրում կատարել միջտարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման գործում․ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է նշանակալի ներդրում կատարել միջտարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման գործում․ Միրզոյան

Հայաստանը, գտնվելով յուրահատուկ խաչմերուկում, կարող է նշանակալի ներդրում կատարել միջտարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման գործում՝ նպաստելով տարածաշրջանի լոգիստիկ գրավչության մեծացմանը, ինչին էլ միտված է ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հիմնված է բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա: Ուրախ եմ ընդգծել, որ այս նախագիծն արժանացել է մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, դրական արձագանքին»,- ասաց Միրզոյանը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում