Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից` իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների վերականգնման դեպքում

1 րոպեի ընթերցում

Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) արևմտյան երկրների կողմից Թեհրանի դեմ snapback մեխանիզմի կիրառման դեպքում, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) պատժամիջոցների վերականգնում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «եվրաեռյակի» ներկայացուցիչների հետ Իրանի բանակցությունների ժամանակ իրանցի դիվանագետները նախազգուշացրել են եվրոպացիներին Միջուկային զենքի չտարածման պայմանագրից Թեհրանի դուրս գալու և միջուկային դոկտրինը փոխելու հնարավորության մասին, եթե Արևմուտքը գործարկի snapback ընթացակարգը։

«Իրանը երբեք ոչ մեկի հետ չի քննարկել և չի խոսել իր պաշտպանական կամ ռազմական ներուժի մասին…. Սակայն եթե snapback մեխանիզմն ակտիվացվի, ապա մեր պատասխանը կլինի սիմետրիկ: Մենք պատճառներ չենք ունենա մնալու որոշ պայմանագրերում», - պատասխանել է Բաղային տարածվող տեղեկատվության իսկության մասին հարցին:

Իրան

Իրանը «եվրաեռյակի» հետ բանակցություններն անվանել է «լուրջ, անկեղծ և կառուցողական»

Հայերեն Русский

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնակցել է եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը

Թրամփը չգիտի, թե Թեհրանում հատկապես ում հետ է բանակցություններ վարում Վաշինգտոնը

Պենտագոնը մտադիր է Կոնգրեսից 50 միլիարդ դոլար խնդրել անօդաչուների զանգվածային արտադրության համար

Թուրքիան նախարարական մակարդակով կմասնակցի Երևանում կայանալիք COP17-ին

Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Ապօրինի շինությունները քանդվելու են․ Փաշինյան

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանագնացների կարիք այլևս չլինի