Վրաստան

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 613 բանտարկյալի

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 613 բանտարկյալի

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 19-ին ներում է շնորհել 613 դատապարտյալի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորությունների օգտագործումը հիմնված է մարդասիրության և պետական ​​շահի սկզբունքի վրա։ Առանձնահատուկ մարդասիրական վերաբերմունքով ներված անձանց հնարավորություն է տրվել վերադառնալ իրենց ընտանիքներ և կրկին դառնալ հասարակության լիիրավ անդամ», - գրել է Ղավելաշվիլին սոցիալական ցանցերում։ 

Թե որ կատեգորիայի բանտարկյալներին է վերաբերել ներումը, հայտարարության մեջ չի նշվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում