Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

2 րոպեի ընթերցում

Հազարավոր մարդիկ հունվարի 19-ին հարգանքի տուրք են մատուցել 18 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի հիշատակին «Սեբաթ» շենքի դիմաց, որտեղ նախկինում գտնվում էր «Ակոս» թերթի գրասենյակը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հրանտ Դինք» հիմնադրամից։

«Արարողության ժամանակ Տյուլին Օզենը կարդաց Գեզիի դատավարության շրջանակներում 2022 թվականի ապրիլից անազատության մեջ գտնվող Չիգդեմ Մատերի՝ Բաքըրքյոյի բանտից ուղարկված նամակը։ Չիգդեմ Մատերն իր նամակում գրել է. «Այսօր ես վստահ եմ, որ Սեբաթի շենքի դիմաց են նրանք, ովքեր դեռ չեն ծնվել, երբ սպանվեց Հրանտը: Սերունդները փոխվում են, բայց «որտե՞ղ ենք մենք» հարցի պատասխանն ուժ է ստանում այն բանից, որ մենք համառորեն մնում ենք այստեղ։  Մենք դեռ այստեղ ենք, համառորեն»:

Էրարսլան Սաղլամն  ընթերցել է Օսման Քավալայի նամակը, ով 2017 թվականի նոյեմբերից ապօրինի կալանքի տակ է պահվում: Քավալան ասել է. «Չնայած սպանություններին, կոտորածներին և բռնակալության բոլոր ձևերին, ես շարունակում եմ հուսալ, որ կգան օրեր, երբ խաղաղությունն ու արդարությունը կհաղթեն: Ես արդարություն եմ պահանջում Հրանտի և մեր բոլոր քաղաքացիների համար»։ 

Հիշատակի միջոցառմանը, որտեղ անընդհատ արդարության կոչեր էին հնչում, այս տարի ելույթով հանդես եկավ հայ գրականության առաջատար դեմքերից Թագուհի Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանն իր ելույթում ասել է. «Ո՞րն էր նրա «հանցանքը»։  Դա ակնհայտ էր. մարդկանց հանդեպ սերը, ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ կիրքը, արտահայտվելու ազատության հանդեպ հաստատուն հավատը և, այս ամենից բացի, երկու ժողովուրդների միջև խաղաղության քարոզը, թուրք-հայկական սահմանի բացման կոչը ... Եվ, ի թիվս այլ բաների, նա ուներ ուրիշներին համոզելու Աստծո տված շնորհը, ինչը ոմանց վախեցնում էր մինչև հոգու խորքը»»։ 

Ըստ աղբյուրի՝ արարողությունը, որն ուղիղ եթերով հեռարձակվել է թուրքերեն և անգլերեն համացանցի միջոցով, դիտել են հազարավոր մարդիկ:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի