Խոշոր ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. բախվել է 7 մեքենա

2 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 17-ին ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ` Դ. Գ., ծնված 1981 թ.), «Tesla» (վարորդ` Ա. Ա., ծնված 1998 թ․), «Mercedes-Benz» (վարորդ` Է. Թ., ծնված 1990 թ․), «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Զ., ծնված 1970 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ռ., ծնված 1999 թ.), «BMW» (վարորդ` Ռ. Բ., ծնված 1989 թ.) և «Lexus» (վարորդ` Ա. Պ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Կ.-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածներ Մ. Կ.-ն և Ա. Զ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում