Եվրոպա

Չինական ընկերությունները հետաքրքրված են գերմանական ավտոարտադրողների, հատկապես Volkswagen-ի գնման հնարավորությամբ

1 րոպեի ընթերցում

Չինական ընկերությունները հետաքրքրված են գերմանական ավտոարտադրողների, հատկապես Volkswagen-ի գնման հնարավորությամբ

Չինական ավտոմոբիլային ընկերությունները հետաքրքրված են ճգնաժամի մեջ գտնվող գերմանական ավտոարտադրողների, հատկապես Volkswagen-ի ձեռքբերման հնարավորությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրը նշում է, որ գերմանական ընկերությունների գնումը հնարավորություն կտա չինական էլեկտրական մեքենաների արտադրողներին խուսափել Եվրոպական միության կողմից Չինաստանից ներմուծվող էլեկտրամոբիլների համար նախատեսված տուրքերի վճարումից։

Volkswagen-ը, որն ավանդաբար համարվել է Գերմանիայի արդյունաբերական հզորության խորհրդանիշներից մեկը, ներկայումս բախվում է մի շարք մարտահրավերների, ներառյալ համաշխարհային տնտեսական ճգնաժամը և անցումը դեպի կանաչ տեխնոլոգիաներ։

Համաձայն Reuters-ի՝ գերմանական ավտոմոբիլային ընկերությունների ձեռքբերումը կարող է դառնալ Չինաստանի քաղաքականապես ամենազգայուն ներդրումն այսօրվա դրությամբ՝ հաշվի առնելով եվրոպական շուկաներում նման խոշոր գործարքների ազդեցությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում