2025 թվականին պետպատվերի դեկտեմբերի երկրորդ կեսի ֆինանսավորումն առաջին անգամ կիրականացվի ոչ թե փետրվարին, այլ` հունվարին. Ավանեսյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում 2024 թվականին պետական պատվերի ծառայությունների դիմաց ֆինանսավորումը կազմել է 127 մլրդ դրամ, որը 9 մլրդ դրամով ավելի է, քան 2023 թվականի` փաստացի և 2024 թվականի` տարվա սկզբին հաստատված բյուջեները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով բժշկական կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորման ընթացքի մասին հարցի շուրջ լրատվամիջոցներում առկա քննարկումներին:

«Եվ այսպես, 2024թ. պետական պատվերի ծառայությունների դիմաց ֆինանսավորումը կազմել է 127 մլրդ դրամ, որը 9 մլրդ դրամով ավելի է, քան 2023թ.` փաստացի և 2024թ.` տարվա սկզբին հաստատված բյուջեները:  Այս աճը ցույց է տալիս, որ մենք, դիմելիության օբյեկտիվ աճով պայմանավորված, կարիքը բավարարել ենք և ապահովել ենք կատարողականների դիմաց պատշաճ ֆինանսավորումը, չնայած որ 2024թ.-ն առաջին տարին էր օֆերտայի համակարգին անցում կատարելուն և բավական դժվար էր կանխատեսել դիմելիության աճը»,- գրել է նախարարը:

Նա նշել է, որ 40-ից ավելի ենթածրագրերից ամբողջ տարվա ընթացքում ժամանակավոր հերթագրման անցել են  մի քանիսը, և միայն 3-ի դեպքում է այդ հերթը 2 ամսից ավելի եղել: 

Նախարարի խոսքով՝ տարվա ավարտին իրականացվել է վերաբաշխում` համաձայն ընթացակարգի 11 ամիսների, միջին կատարողականի ցուցանիշներով իրականացված կանխատեսումների, սակայն դեկտեմբերի 15 օրերի համար ներկայացվել է հավելյալ կատարողական: 

«Առողջապահության նախարարությունն իրականացնում է երկու հավասար կարևոր գործառույթ` ապահովել մեր քաղաքացիների առողջապահական աճող կարիքների բավարարումը և ծախսվող միջոցների արդյունավետության ապահովումը: Այդ պատճառով անընդհատ աճող բյուջեին զուգահեռ պետք է խստացնենք նաև կատարողականների հավաստման գործընթացը, և դա պետք է իրականացնենք մինչև ֆինանսավորումը: 

Համաձայն ընթացակարգի` հավելյալ կատարողականները հիմա ուսումնասիրվում են, և օբյեկտիվ աճերը, միանշանակ, կֆինանսավորվեն նորից` ըստ ընթացակարգի: 

Որքանով հասկացա, մի քանի կազմակերպությունների այս մանրակրկիտ մոտեցումը դուր չի գալիս, և փորձում են մամուլի միջոցով անընդհատ «պարտք, պարտք» բառը կրկնելով` հասնել ինչ-ինչ նպատակների»,- նշել է Ավանեսյանը:

Նախարարն ընդգծել է, որ այս տարի դեկտեմբերի երկրորդ կեսի ֆինանսավորումն առաջին անգամ կիրականացվի ոչ թե փետրվարին, այլ` հունվարին.

«Այսինքն` դեռ մի բան էլ ֆինանսավորման ժամկետները առաջ են բերվել. այնպես որ, այդ մի քանի կազմակերպություններին խորհուրդ կտամ հանգիստ սպասել ուսումնասիրության արդյունքներին և ֆինանսավորմանը, եթե, իհարկե, ամեն բան կարգին է իրենց մոտ»:

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը