Հայաստան

Նախորդ տարի ապօրինի թմրաշրջանառության դեպքերը նվազել են

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարի ապօրինի թմրաշրջանառության դեպքերը նվազել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապօրինի թմրաշրջանառության հայտնաբերման մեթոդների փոփոխությունները զգալի արդյունք են տվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսում այս մասին ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին և ներկայացնելով ոլորտում արձանագրված հիմնական ցուցանիշները։

«Ունենք ապօրինի թմրամիջոցների բավականին մեծ հայտնաբերումներ, որոնք իրականացվել են թե՛ ոստիկանությունը, թե՛ իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչներ ևս։ Ընդ որում, պետք է նշեմ, որ մեթոդաբանական առումով փոփոխություններ ենք գրանցել այս առումով, որովհետև եթե նախկինում մեր շեշտն ավելի շատ օգտագործողների վրա էր, որոնք ձեռք էին բերում փոքր խմբաքանակներ, ապա  այս պահի դրությամբ ավելի մեծ խմբաքանակներ են հայտնաբերվում  հենց սահմանին։ Դրա արդյունքում հայտնաբերվել են տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցներ, որոնք, հակառակ դեպքում, կարող էին հայտնվել ապօրինի շրջանառության մեջ»,- ասաց Սարգսյանը։

Նախարարը նշեց, որ թմրամիջոցների մաքսանենգության դրվագներն աճել են, որովհետև պետությունը կարողանում է հենց սահմանին կամ սահմանից մի քանի մետր այն կողմ հայտնաբերել թմրամիջոցը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում