Հայաստան

Նախորդ տարի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների 51 նյութերից 45-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների 51 նյութերից 45-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ

2024 թվականի ընթացքում Ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննությունների արդյունքում նախապատրաստվել և նախաքննական մարմիններին ուղարկվել են 51 նյութեր, որոնցից 45-ի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս գործերն ընդգրկում են տարբեր դրվագներ, որոնք կապված են ոստիկանության ներքին կարգապահական և հակակոռուպցիոն խնդիրների հետ։ 

«Այս պահի դրությամբ ոստիկանության կարգապահական կանոնագիրքն է ամբողջովին փոխվում: Առաջիկայում արդեն կունենանք հետագա պրոցեսը. փաթեթի և ծառայողական քննությունների դրվագներով ևս փոփոխություններ ենք առաջարկել, որպեսզի այն ավելի արդյունավետ գործիք լինի նախարարության ձեռքին՝ որպես օբյեկտիվ քննություն ապահովող գործիքակազմերից մեկը»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում