Հարկային եկամուտներն ու տուրքերը նախորդ տարի աճել են 5.1 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նախորդ տարի հավաքվել են 2 տրլն 390.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 117 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Գրանցվել է եկամուտների 5.1 տոկոսանոց աճ կամ աճը կազմել է շուրջ 117 մլրդ դրամ»,-ասաց Հակոբյանը: 

Հարկային մարմինների կողմից գանձվել է ավելի քան 1 տրլն 940 մլրդ դրամի, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ավելի քան 450 մլրդ դրամի մուտքեր:  

«Հարկային մարմինների կողմից հավաքագրումների 11 տոկոսանոց աճ կա, իսկ մաքսային մասով, որը ներմուծումներին է վերաբերում, անկում ունենք: Խոսքը ներմուծման նվազումների մասին է, մասնավորապես՝ ավտոմեքենաների և ծխախոտի գծով ներմուծման նվազման: Ներքին տնտեսությունում հավաքագրվող հարկերը բավականին առաջանցիկ են եղել տնտեսական զարգացումներից, բայց ներմուծումից հարկերը՝ ոչ, որը մեր գնահատմամբ՝ ժամանակավոր երևույթ է»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ 2025-ին դրա դերը էապես կնվազի:  

Ըստ նրա՝ 2024թ հարկահավաքումը եղել է տնտեսական զարգացումներին համահունչ:

ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության կողմից 2023 թվականին կատարված գնահատականները հուշում են, որ հարկային վարչարարության ճեղքը վերջին 3 տարիներին ՀՆԱ-ում միջինում 0.3-0.4 տոկոսային կետով նվազել են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 30-40 մլրդ դրամի լրացուցիչ ստվերային հարկային եկամուտներ են վերականգնվել: 

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից