Հայաստանում հանցավորության թիվը նվազել է 1,1 տոկոսով. ՆԳ նախարար
1 րոպեի ընթերցում
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակագրական տվյալների հիմնական արդյունքները և նշեց, որ գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 1,1 տոկոսով։
«Սա նշանակում է, որ եղել է հետևողական աշխատանք թե ոստիկանության, թե նաև իրավապահ համակարգի, նաև մյուս կառույցների կողմից, որը թույլ է տվել գրանցված հանցագործությունների վիճակագրությունում, ի վերջո, ապահովել նվազում 1,1 տոկոսով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Արփինե Սարգսյանը։
Նախարարը հատուկ անդրադարձավ հանցավորության ընդհանուր կառուցվածքին՝ նշելով, որ այն մնում է օրինաչափ։
«Հանցագործությունների 81,4 տոկոսը բաժին է ընկնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին։ Եթե համադրենք տարբեր միջազգային դասիչներ և նաև վիճակագրական տվյալներ և նաև գիտական աղբյուրներին հղում կատարենք, կնկատենք, որ եթե հանցավորության ընդհանուր կառուցվածքում 81,4 տոկոսը բաժին է հասնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, սա նշանակում է, որ երկիրն առավելագույնս անվտանգ երկիր է որպես այդպիսին»,-եզրափակեց Սարգսյանը։