Վրաստան

Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցով հունվարի 17-ին կմեկնի Ադրբեջան։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Կոբախիձեն իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ կնախագահի Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները։ 

Նախատեսվում են նաև Իրակլի Կոբախիձեի հանդիպումները ադրբեջանցի այլ պաշտոնյաների հետ։

Վրաստանի պատվիրակության կազմում կլինեն առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում