Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիև՝ 100-ամյա գործընկերության մասին պայմանագիր ստորագրելու

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, կստորագրի երկու երկրների միջև 100-ամյա գործընկերության մասին ուղենիշային պայմանագիր, ինչպես նաև կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման  մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ համաձայնագիրը «կընդլայնի և կխորացնի հարաբերությունները ռազմական և ոչ ռազմական բնագավառներում և թույլ կտա հաստատել ավելի սերտ հասարակական կապեր»։ Մասնավորապես, համաձայնագիրը  «կամրապնդի ռազմական համագործակցությունը ծովային անվտանգության բնագավառում նոր կառույցի միջոցով, որն ուղղված է Բալթիկ, Սև և Ազովի ծովերի պաշտպանությանը»։

«Համաձայնագիրը նաև կամրապնդի Միացյալ Թագավորության դիրքերը՝ որպես առաջնահերթ գործընկեր Ուկրաինայի էներգետիկ հատվածի համար, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման և պողպատի էկոլոգիական արտադրության ոլորտում», - նշել են Բրիտանիայի իշխանությունները։

«Սպասվում է, որ ի նշանավորումն գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման՝  վարչապետը կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին՝ մահաբեր զենքի մատակարարումներից մինչև տնտեսական կայունության բարձրացումը», - հավելել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը: 

Բացի այդ, այցի ընթացքում Քիր Սթարմերը կհայտարարի Կիևին 40 միլիոն ֆունտ ստեռլինգ տրամադրելու մասին «տնտեսական վերականգնման նոր ծրագրի համար, որը թույլ կտա ներգրավել հարյուրավոր միլիոն ֆունտ ստեռլինգի մասնավոր վարկեր՝ աջակցելու Ուկրաինայում փոքր և միջին բիզնեսի աճին և տնտեսական կայունությանը»:

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը