Քաղաքականություն

Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում պայմանավորված չէ միայն Հայաստանով և  հարևան Ադրբեջանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարեց 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին։

«Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու համար անհրաժեշտ են հիմքեր, իսկ այդպիսի հիմքեր չկան, որովհետև ՀՀ-ը հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղություն հաստատելու նարատիվով, և այդ նարատիվներն ու առաջարկները բավականին հիմնավոր են»,-նշեց Պապիկյանը՝ վերստին կարծիք հայտնելով, որ տարածաշրջանում լարվածության մեծացման համար հիմքեր չկան։ 

Նա նկատեց, որ տարածաշրջանի անվտանգությունը և Հայաստանի անվտանգությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և վերջինիս մեկ հարևանով, այլ պայմանավորված է նաև ամբողջ տարածաշրջանով։

«Իհարկե, տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց, միևնույն ժամանակ, ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,-ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում