Ադրբեջան

Յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ–ն ունի առաջարկներ. Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում

2 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ–ն ունի առաջարկներ. Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը նման դիրքորոշում հայտնեց 2024–ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին:  

 «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր խնդրի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու լուծումներ: Եվ կարծում եմ, որ երկխոսությամբ, մեր առաջարկները քննարկելով՝ այդ թվում ըստ անհրաժեշտության ավելի հանրային դարձնելու միջոցով, հնարավոր է, որ մենք կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,–ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով հարցին, թե նախորդ օրը ստորագրված հայ–ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը որքանո՞վ կարող է երաշխավորել Հայաստանի սահմանների անվտանգությունը՝ նախարարը շեշտեց, որ Հայաստանի սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորել բալանասավորված քաղաքականությամբ: Ըստ նրա՝ լուծում չէ բեռը դնել միայն Զինված ուժերի վրա կամ մեկ գործընկերոջ վրա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում