Փեզեշքիանը հուսով է, որ Թրամփը կնպաստի խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո կնպաստի խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում։

«Հուսով եմ, որ Թրամփը կօժանդակի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում, այլ ոչ թե արյունահեղությանն ու պատերազմին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ուղերձ կուզենար հղել Թրամփին՝ հաշվի առնելով Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու նրա հայտարարությունները։

Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում հայտարարել էր Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականություն, խիստ պատժամիջոցներ էր  սահմանել Թեհրանի դեմ, դուրս էր եկել իրանական միջուկային գործարքից և մեծացրել էր ռազմաքաղաքական և տնտեսական աջակցությունը Իսրայելին։ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի ընտրված ղեկավարին խորհուրդ են տալիս հրաժարվել այդ քաղաքականությունից՝ շեշտելով, եթե ​​նա հակառակ որոշում կայացնի, Միացյալ Նահանգները կհանդիպի «առավելագույն դիմադրության» Թեհրանի կողմից:

Հայերեն Русский

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով