Երևան

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստ

1 րոպեի ընթերցում

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստ

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը գումարել է առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդները կմիավորեն իրենց ուժերն ու մասնակիցը կդառնան Երևանում նախաձեռնվող նախագծերին, երիտասարդական քաղաքականության մշակմանն ու կօգնեն իրենց նոր գաղափարներով: 

Ողջունելով խորհրդի անդամներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է երիտասարդների ներուժը երկրի ու մայրաքաղաքի զարգացման գործում և նշել, որ պատրաստ է աջակցել ցանկացած հետաքրքիր գաղափարի ու առաջարկի իրագործմանը, որոնք միտված կլինեն Երևանն առավել հարմարավետ դարձնելուն: 

Երևանի քաղաքապետը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում