Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը կարծում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրելով, նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։ 

Քաղաքականություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիլիթ Մակունցն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։ Անցած տարիներին մեր հարաբերությունների խորացումը հանգեցրեց նրան, որ պաշտոնապես դարձանք ռազմավարական գործընկերներ։ Սա իսկապես պատմական է: Եկեք նշենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր որակի ռազմավարական հարաբերությունների սկիզբը»,- գրել է Մակունցը։  

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский