Մարզեր

Սևան համայնքի մանկապարտեզների տանիքներին արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքի մանկապարտեզների տանիքներին արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մանկապարտեզների տանիքներին 5 ԿՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվում են «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» և Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ՝ «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շրջանակներում։ Արևային կայանները տեղադրվում են Սևան համայնքի Լճաշեն, Ծովագյուղ, Վարսեր գյուղերի մանկապարտեզների շենքերի տանիքներին։ 

Ծրագիրն իրողություն է դարձել Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ՝ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ որպես «Էկոսերվ» բնապահպանական ծրագրի մաս:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ:

«Փոքր մասշտաբի վերականգնվող էներգայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» իրականացվող ծրագիրը բնապահպանական և էներգաարդյունավետության լավագույն լուծումներից մեկն է:                               Աշխատնքները մեկնարկել են Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզից:

Տեղադրվող յուրաքանչյուր կայանի համար համայնքային ներդրումը կազմում է ընդհանուր արժեքի 25 տոկոսը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում