Հանրապետության բնակֆոնդի թարմացմանն ուղղված ռենովացիայի հայեցակարգի մշակումն ավարտական փուլում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մշակման ավարտական փուլում է գտնվում բնակարանային ֆոնդի ռենովացիայի հայեցակարգը, որը թույլ կտա թարմացնել հանրապետության բնակարանային ֆոնդը` ստեղծելով անվտանգ քաղաքաշինական միջավայր, նաև ապահովել շինարարության ոլորտի շարունակական ակտիվություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 13-ի ասուլիսին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշեց, որ Հայաստանում առկա է 19 հազար բազմաբնակարան շենք, որոնց 60 տոկոսը կառուցվել է մինչև 1980 թվականը, խորհրդային նորմերով։ 

«Ակնհայտ է, որ դրանք եթե անգամ վթարային չեն, ապա հնամաշ են և այսօրվա չափանիշներին չեն համապատասխանում։Մենք շատ հաճախ դիմումներ ենք ստանում, երբ քաղաքացիները ցանկանում են այսօրվա պահանջներին համապատասխան հատակագծային լուծումներ, օրինակ՝ ապահովվել երկու սանհանգույց բնակարանում, սակայն ուղղակի հնարավոր չի լինում իրականացնել»,-պարզաբանեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ 19 հազար բազմաբնակարաններից 23 տոկոսը պանելային շենքեր են, որոնք Սպիտակի երկրաշարժի ժամանակ վնասվածության մեծ աստիճան են ունեցել։

Ըստ Վարդանյանի՝ ռենովացիայի հայեցակարգը մշակվում է այս հանգամանքները հաշվի առնելով, որն իրենից ներկայացնում է տեխնիկական, քաղաքաշինական, իրավական ու ֆինանսական համակարգ, ինչը կառուցված է այնպես, որպեսզի ձեռնտու լինի և պետությանը, և քաղաքացուն, և կառուցապատողին, իսկ ամենակարևորը նվազագույն պետական ներդրում կատարվի։ 

 

 

 

Հայերեն Русский

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ