ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ 

Հանդիպման ընթացքում, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, կողմերն արձանագրել են, որ չնայած առկա մարտահրավերներին, հայ-ամերիկյան հարաբերությունները զգալի հաջողությունների և առաջընթացի են հասել մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում։ 

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում ՊԵԿ-ին տրամադրված աջակցության, դրա շարունակականության, թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոյի հետ համագործակցության, ինչպես նաև ապօրինի գործողությունների դեմ պայքարի և մաքսային գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերին։ Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։ 

Կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում նախորդ տարի ստորագրված՝ մաքսային ոլորտում փոխադարձ վարչական աջակցությունը համակարգող համաձայնագրի կարևորությունը նշելով, որ  մաքսային ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլում են։ 

Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահն ընդգծել է կոմիտեի տեսլականի ամրապնդումը՝ որպես արհեստավարժ ծառայություններ մատուցող պրոֆեսիոնալ կառույց՝ այդ առումով կարևորելով նաև հայ-ամերիկյան փոխգործակցության ու փոխօգնության շարունակականությունը մաքսային ու հարկային վարչարարության ոլորտներում։ 

Հայերեն Русский

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին