3000 հյուսիսկորեացի զինվոր զոհվել կամ վիրավորվել է Ուկրաինայի դեմ մարտերում, հայտնել են Սեուլում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայում հայտարարել են, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում Ռուսաստանի կողմից կռվող հյուսիսկորեացի զինվորականներից 300-ը զոհվել է, 2700-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ այս տեղեկությունները հայտնել է հարավկորեացի օրենսդիրներից մեկը, որին այդ մասին զեկուցել է Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունը։ 

Ըստ պաշտոնյայի՝ Հյուսիսային Կորեայի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, իրենց զինվորներին կոչ են արել գերեվարումից խուսափելու համար ինքնասպանություն գործել՝ պայթեցնելով իրենց։

Հունվարի 11-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորները գերեվարել են հյուսիսկորեացի երկու զինվորի։ Նրանք վիրավոր են եղել և տեղափոխվել են Կիև։

Ըստ Ուկրաինայի գնահատումների՝ Կուրսկի մարզում տեղակայված է շուրջ 11 000 հյուսիսկորեացի զինվոր։ Ուկրաինական ուժերը Կուրսկ են ներխուժել 2024 թ.  օգոստոսին և մի քանի հարյուր քառակուսի կմ տարածք դեռ պահում են իրենց վերահսկողության տակ։ 

Հայերեն English Русский

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին